Monday, January 17, 2011

Իրանում ձերբակալվել է ազատազրկված իրավապաշտպանի ամուսինը

Իրանական «Kaleme» լրատվական կայքի հաղորդմամբ, հունվարի 16-ին իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նասրին Սութուդեի ամուսինը՝ Ռեզա Խանդանը, ձերբակալվել է: Հրապարակված լուրերի համաձայն, Խանդանի մեղադրանքները դեռ պարզ չեն, բայց իրանական դատախազությունը նրա պայմանական ազատության համար 50 հազար դոլար գրավ է նշանակել:
Ըստ «Kaleme»-ի՝ հավանական է, որ Խանդանը իր արած հարցազրույցների պատճառով ձերբակալված լինի:
Իրավապաշտպան Նասրին Սութուդեն, որը ձերբակալվել է 2010-ի սեպտեմբերի 4-ին, դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, և 20 տարով նրան արգելվել է զբաղվել իր մասնագիտությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը