
Օրերս ռուսական Իզւեստիա օրաթերթը հրապարակել էր մի վերլուծութիւն ռուս-վրացական պատերազմի մասին: Սոյն յօդւածում նշւած էր թէ այդ պատերազմը մի կերպ առնչւում էր իրանիշ որովհետեւ Վրաստանը իր երկրի տարածքը տրամադրել էր ԱՄՆ-ին, Իրանի վրայ հարձակում իրագործելու նպատակով: Ըստ յօդւածագրի, իրանի ոչ մի հարեւան երկիր ԱՄՆ-ին թոյլ չի տայ իր երկրի տարածքը օգտագործել իրանին հարւածելու նպատակով: Ուրեմն միայն մնում է Վրաստանի տարածքը, ուր ԱՄՆ-ն հնարաւորութիւն կունենայ այնտեղից հարւածել իրանին:Այս ուղղութեամբ դիմեցինք քաղաքական վերլուծաբան, նախկին դիւանագէտ եւ միջազգային յարաբերութիւնների դոկտոր պրն. Դաւուդ Հերմիդաս Բաւանդին, հարցը քննարկելու նպատակով: Ստորեւ Ձեզ...