Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 7-ին, իրանական ու միջազգային լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կառավարության ղեկավարը ի՞նչ հարաբերություններ ունի կախարդների և մոգություն անողների հետ՝ հայտարարել է. «Այդ մարդկանց, որոնց մասին խոսում եք, կարծես թե ձերբակալել են, ուրեմն թողեք, որ կառավարությունն իր գործը շարունակի»։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի անվտանգության ծառայությունները կախարդություններ անելու մեղադրանքով ձերբակալել են Ահմադինեժադի երկու մերձավորների՝ Աբաս Ղաֆարիին և Ալի Յաղուբիին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment