Friday, June 10, 2011

Իրանը եռապատկում է 20% հարստացված ուրանի արտադրությունը

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Աբասին հայտարարել է, որ իրանական կողմը ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ ու գիտությամբ ուրանի հարստացման տեխնոլոգիաները Նաթանզից տեղափոխելու է Ղոմ քաղաքի մոտ գտնվող Ֆորդո կենտրոն և այնտեղ եռապատկվելու է 20% հարստացված ուրանի արտադրությունը:

Աբասին լրագրողների այն հարցին, թե 20% հարստացված ուրանի արտադրությունը կենտրոնացած կլինի միայն Ֆորդոյի կենտրոնո՞ւմ, պատասխանեց. «Մենք այս պահին թե Նաթանզում և թե Ֆորդոյի կենտրոնում միաժամանակ հարստացնելու ենք ուրանը: Երբ Ֆորդոյի արտադրությունը հասնի Նաթանզի արտադրության քանակի կրկնապատիկին, Նաթանզի կենտրոնն ամբողջությամբ տեղափոխելու ենք Ֆորդո, և այդ կենտրոնը հատկացնելու ենք միայն 20% հարստացված ուրանի արտադրությանը»։

Ամերիկյան The Washington Post օրաթերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թամի Վիթորը հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների զարգացումն ու ծավալումը խիստ մտահոգություն է առաջացրել և հակասում է նրա միջազգային պարտավորություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը