Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակից 7esobh լրատվական կայքը, պատասխանելով Իրանի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մեսբահ Եազդիի հնչեցրած քննադատություններին, հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ընթացքում վերջինիս աջակցությունը Ահմադինեժադին պատճառ է դարձել, որ նա մեծ թվով քվեներ կորցնի:
Կայքը, դիմելով այաթոլլահ Մեսբահ Եազդիին, ավելացրել է. «Դուք Ահմադինեժադի ընտրության համար ի՞նչ եք արել: Դուք Ահմադինեժադին աջակցել եք ոչ թե այն բանի համար, որ նա արժանի թեկնածու էր, այլ դուք խռոված էիք ռեֆորմիստներից ու այդ պատճառով աջակցեցիք Ահմադինեժադին:
Իհարկե, ձեր ցուցաբերած աջակցությունը ոչ թե Ահմադինեժադի քվեները բարձրացրեց, այլ հակառակը՝ բազմաթիվ քվեներ խլեց նրանից: Իսկ եթե երկու տարի հետո Ահմադինեժադը նախագահական ընտրություններում առաջադրվելու առիթ ունենա, ու դուք նրան չհովանավորեք, վստահ իմացեք, որ նա 34 միլիոն քվե կհավաքի»։
Հարկ է նշել, որ բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մեսբահ Եազդին համարվում էր Ահմադինեժադի կնքահայրը և մոլի աջակիցը, իսկ վերջին շրջանում կառավարության մեջ առաջացած խնդիրները հետևանքով, երբ նախագահի և առաջնորդի հարաբերությունները նվազագույնի հասցվեցին, այաթոլլահ Մեսբահ Եազդին, իր դիրքորոշումը փոխելով, սկսեց խիստ քննադատություններ ուղղել գործող կառավարությանն ու նրա ղեկավարին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment