Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Չինաստանի մաքսային ծառայությունները հայտարարել են, որ 2011-ի առաջին չորս ամիսների ընթացքում Իրանը 8 միլիոն 500 հազար տոննա նավթ է արտահանել Չինաստանը. արտահանումը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 32% աճ է արձանագրել:
IRNA-ի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիան, Անգոլան և Իրանը այդ ժամանակահատվածում նավթի ամենաշատ արտահանումն են ունեցել դեպի Չինաստան:
Գործակալության մատուցմամբ՝ Չինաստանի փորձագետները հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում Իրանի հետ ունեցած դրական հարաբերությունները զոհել ԱՄՆ-ի ոչ տրամաբանական ռազմավարական քաղաքականության պատճառով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment