Wednesday, June 08, 2011

Ահմադինեժադի կողմնակիցները կոտրել են Իրանի առաջնորդի աջակից լրատվական կայքը


Իրանի նախագահի կողմնակից 7esobh լրատվական կայքը հաղորդել է, որ կառավարության նախագահի կողմնակիցները կոտրել են երկրի առաջնորդի կողմնակից համարվող գլխավոր լրատվական կայքերից Raja News-ը:

Կայքի փոխանցմամբ, մի քանի ժամ Raja News լրատվական կայքը շարքից դուրս է եկել, ու մի պատգամ է ցուցադրվել, որով խիստ քննադատվել են բոլոր նրանք, ովքեր զրպարտում են կառավարությանն ու նրա նախագահին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ահմադինեժադին հովանավորող բազմաթիվ լրատվական կայքեր Իրանում ֆիլտրվել են, և անգամ այդ կայքերից մեկի գլխավոր խմբագիրը դիմել է փախուստի:

Raja News լրատվական կայքը մի քանի ժամ անհասանելի լինելուց հետո վերսկսել է իր աշխատանքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը