Wednesday, May 04, 2011

Իրաքը Իրանին առաջարկում է ստեղծել տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրաքի բանակի կենտրոնական շտաբի ղեկավար, գեներալ Շոքաթ Զիբարին Բաղդադում Իրանի դեսպանի հետ ունեցած հանդիպման ընթացքում իրանական կողմին առաջարկել է տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու նպատակով համատեղ ուժերով ստեղծել տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն:

Հիշյալ հանդիպման ընթացքում գեներալ Զիբարին հայտարարել է. «Շուտով Իրաքում գտնվող մոտ 45 հազարանոց արևմտյան զինուժը լքելու է երկիրը: Մեր տարածաշրջանը մեծ նշանակություն ու կարևորություն ունի աշխարհի տնտեսության համար, ուստի յուրաքանչյուր արտաքին միջամտություն կարող է խճճել ու բարդացնել միջազգային կայունությունը: Մենք ցանկանում ենք տարածաշրջանային անվտանգության մի կազմակերպություն ստեղծել, որը հնարավորություն կունենա ապահովել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը