Wednesday, May 04, 2011

Ահմադինեժադին աջակից լրատվական կայքերի խմբագիրը դիմել է փախուստի

Իրանական Aty News լրատվական կայքի հաղորդմամբ, Ահմադինեժադի և նրա գրասենյակի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի աջակից լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Հուսեյն Նոբախթիանին հաջողվել է խույս տալ անվտանգության ծառայություններից ու դիմել փախուստի:
Մինչ այդ շրջանառվող լուրերը վկայում էին, իբր նա էլ է Ահմադինեժադի 25 ձերբակալված թիմակիցների շարքում, սակայն, ըստ Aty News-ի, նա խույս է տվել անվտանգության ծառայություններից և այս պահին փախուստի մեջ է գտնվում:
Ըստ կայքի՝ Նոբախթիանը ղեկավարում էր Ահմադինեժադին և Ռահիմ Մաշայիին աջակցող մի շարք լրատվական կայքեր, որոնք օրեր առաջ արգելափակվել են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը