Wednesday, May 04, 2011

Ձերբակալվել են Ահմադինեժադի մոտ 25 թիմակիցներ

Իրանական Etedaal լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի աջակիցներից մոտ 25 հոգի ձերբակալվել են անվտանգության ծառայությունների կողմից:

Շրջանառվող լուրերի համաձայն, ձերբակալվածների շարքում են Իրանի նախկին վարչակարգի դոկ. Մուսադեղի կառավարության ԱԳ նախարար Հուսեյն Ֆաթեմիի այրին՝ Փարիվաշ Սաթուդին, Իրանի ազգային թանգարանի ղեկավար Ազադեհ Արդեքանին, Մաշայիի աջակից լրատվական կայքերի պատասխանատու Հուսեյն Նոբախթին:

Ըստ լուրերի՝ ձերբակալվածները մեղադրվում են կախարդություններ իրագործելու և հասարակության մեջ սնահավատություն քարոզելու համար, բայց ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, թե ձերբակալված անձինք մեղադրվում են կոռուպցիայի և հանրային սեփականությունը յուրացնելու մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Ահմադինեժադի աջակից կայքերը հայտնել էին, թե իրենց աշխատակիցները կասկածելի կերպով անհետանում են. նրանց առևանգում և տանում են անհայտ ուղղությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը