Friday, May 06, 2011

Ահմադինեժադը երկրի առաջնորդին զուգահեռ միջոցառում է կազմակերպում

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցել երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից իսլամի մարգարե Մուհամադի դստեր մահվան հիշատակին կազմակերպված ավանդական միջոցառմանը:

Իրանական լրատվական կայքերը տեղեկացնում են, որ Ահմադինեժադի թիմակիցները պատրաստվում են զուգահեռ միջոցառում կազմակերպել, որտեղ ներկա կլինեն նախագահի ու նրա գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի աջակիցները:

Իրանի «Հիզբոլլահ» խմբակցությանը պատկանող Ammariyon լրատվական կայքը անուղղակի զգուշացում է արել Ահմադինեժադին ու Ռահիմ Մաշայիին՝ հայտարարելով. «Հիզբոլլահի» անդամները խոչընդոտելու են այն միջոցառումները, որտեղ առաջնորդի ընդդիմադիրները համախմբված կփորձեն, Մուհամադ մարգարեի դստեր մահվան օրվա խորհուրդը շահարկելով, այդ սուրբ օրը ծառայեցնել որպես միջոց իրենց քարոզչությունների համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը