Friday, May 06, 2011

Սառա Շուրդը Թեհրանում կայանալիք դատավարությանը ներկա չի լինելու

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ ամերիկացի լեռնագնաց Սառա Շուրդը Թեհրանում կայանալիք դատավարությանը ներկա չի լինելու:

Գործակալության փոխանցմամբ, Շուրդը հայտարարել է, որ մտադիր չէ իր դատավարությանը ներկա գտնվել: Նա France Presse գործակալությանը տված հարցազրույցին ասել է. «Ես չեմ կարող ներկա գտնվել իմ դատավարությանը: Այս դժվար պահին կուզենայի գնալ Իրան ու միանալ ընկերներիս՝ Ջաշ Ֆաթալին ու Շեյն Բաուվերին, բայց վախենում եմ՝ իրանական բանտերում գտնվելու հետևանքով արդեն քայքայված հոգեվիճակս ավելի ծանրանա»։

Հիշեցնենք, որ ամերիկացի Սառա Շուրդն իր երկու ընկերների՝ Ջաշ Ֆաթալի ու Շեյն Բաուվերի հետ ձերբակալվել էին սահմանապահ ծառայությունների կողմից 2009-ի հուլիսի 30-ին Իրաքի Քուրդիստան շրջանում Իրանի ցամաքային սահմանը հատելուց: Իրանի իշխանությունները նրանց մեղադրում էին լրտեսության մեջ: Մեկ տարի անց Սառա Շուրդը, առողջական խնդիրների պատճառով, 500 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց ու վերադարձավ հայրենիք:

Իրանական կողմը հայտնում է, որ Շուրդի և նրա ընկերների դատավարությունը կընթանա է Շուրդի բացակայությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը