Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի պատգամավորները կրկին շրջանառության մեջ են դրել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խորհրդարանում հարցաքննելու պահանջագիրը:
Ըստ գործակալության՝ խորհրդարանի 90 պատգամավորներ արդեն ստորագրել են հիշյալ պահանջագիրը:
Mehr գործակալությունը հայտնում է, որ, Իրանի սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանի պատգամավորների 1/4-ը պահանջի նախագահի հարցաքննությունը, նա պարտավոր է ներկայանալ խորհրդարան: Այս պահին Իրանի խորհրդարանը 290 պատգամավոր ունի, ուստի 73 պատգամավորի ստորագրությունն էլ բավարար է, որ երկրի նախագահի հարցաքննությունը հայտնվի օրակարգում:
Ահմադինեժադի թիմակիցներին պատկանող Tamasha News լրատվական կայքը մայիսի 5-ին հաղորդել է, որ խորհրդարանի ազդեցիկ պահպանողական պատգամավոր Մուհամադ Ռեզա Բահոնարը մի գործընթաց է սկսել, որով երկրի խորհրդարանում անմիջապես քննարկումներ պետք է ընթանան Ահմադինեժադի վստահության քվեի հարցով, և եթե խորհրդարանին չգոհացնեն նախագահի բացատրությունները, նրան զրկեն խորհրդարանի վստահության քվեից:
Tamasha News կայքը, դիմելով Բահոնարին, հայտարարել է. «Պատգամավորը թող կրակի հետ խաղ չանի, որովհետև դրա հետևանքները շատ դառն են լինելու բոլորի համար»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Friday, May 06, 2011
Artin Arakelian






0 Պատգամ:
Post a Comment