Thursday, May 05, 2011

Ներողամտություն հայցել՝ ճապոնական տարբերակով

Այս լուսանկարում տեսնում եք ճապոնական ատոմակայանների ղեկավարներին ու պատասխանատուներին, ովքեր, իրենց սխալի հետեւանքով տուժած բնակչության առաջ ծնկի եկած, հայցում են նրանց ներողամտությունը:
Սա եւս ճապոնական մշակույթին պատկանող ակնառու հատկությունն է, որ երբ որեւէ պաշտոնյա սխալ է գործում փորձում է ներողություն խնդրել տուժած կողմից:
Լավ է, չէ՞, գոնե նրանք այդ քան պատիվ ու համարձակություն ունեն, որ իրենց սխալների համար մեղավորներ չփնտրեն, այլ սխալը ընդունելով տուժածներից հայցեն նրանց ներողամտությունը:

Հ.Գ. Այս պաշտոնյաները եթե չեն ցանկանում նման կերպ ներողություն խնդրել ժողովուրդից ու ստանձնեն իրենց սխալ արարքների պատասխանատվությունը, հարկ կլինի այցելեն հարավ Կովկասի տարածաշրջանում գտնվող, ցամաքով շրջապատված երկիրը, ու հատուկ դասընթացներ անցնելով սովորեն, թե ինչպես կարելի է սխալ գործել ու հետո դրա ամբողջ մեղքը բարդել մի այլ կողմի վրա ու չոր դուրս գալ:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը