Wednesday, May 11, 2011

Բուշեհրի ատոմակայանը սկսեց իր աշխատանքը

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ՝ ռուսական «Ատոմ Ստրոյ Էքսպորտ» ընկերությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին ավարտվել են տեխնիկական վերջին աշխատանքները ատոմակայանում, ռեակտորի ակտիվ հատվածում շղթայական ռեակցիան նախագործարքային ստուգումների համար ինքնաբավ է, և ատոմակայանն արդեն նվազագույն հզորությամբ սկսել է իր աշխատանքը։ Սա նախագործարքային վերջին փուլերից է լինելու։

Իրանական գործակալությունները հաղորդում են, որ Բուշեհրի ատոմակայանը մինչև երկու ամիս աշխատելու է այդ ռեժիմով, իսկ ժամկետի ավարտից հետո պաշտոնապես հայտարարվելու է նրա բացման մասին, և ատոմակայանում արտադրված էլեկտրականությունը մուտք է գործելու երկրի էլեկտրական ցանցեր:

Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարին Բուշեհրի ատոմակայանում տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքը, և ռուսական ընկերությունը ուրանի ողջ վառելանյութը դուրս էր հանել ցենտրիֆուգներից: Ռուսները իրանցի մասնագետներին մեղադրում էին ատոմակայանում հին արտադրության սարքավորումներ օգտագործելու համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը