Tuesday, May 10, 2011

Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթին սպանող Խալեդ Սլամբոլիի եղբոր տղան Իրանից մեկնեց Եգիպտոս

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթին 1981-ին սպանած Խալեդ Սլամբոլի եղբոր տղան Եգիպտոս մուտք գործելու թույլտվություն է ստացել: 

Գործակալության փոխանցմամբ, նա կրում է հորեղբոր անունն ու բնակվում է Իրանում, սակայն այժմ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանատանից ստացել է մուտքի իրավունք և այնտեղից էլ մեկնել Կահիրե:

Նշենք, որ Խալեդ Սլամբոլի կրտսերի հայրը՝ Մուհամադ Սլամբոլին, համարվում էր Հոսնի Մուբարաքի ընդդիմադիրներից։ Եգիպտոսի իշխանությունները Իրանից բազմիցս պահանջել են նրան հանձնել եգիպտական իշխանություններին: 

Եգիպտոսում ահաբեկիչ Խալեդ Սլամբոլիին մահապատժի ենթարկելուց հետո Իրանի մայրաքաղաք Թեհրանի հիմնական փողոցներից մեկը կոչվել էր նրա անունով, բայց երբ Թեհրանի քաղաքապետ էր Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իրան-Եգիպտոս հարաբերությունների բարելավման նպատակով հիշյալ փողոցի անվանումը կրկին փոխեցին, սակայն դա քաղաքական իմաստով մնաց անարդյունք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը