Thursday, May 05, 2011

Ահմադինեժադը կառավարության նիստից վռնդել է հետախուզության նախարարին

Իրանական Shafaf լրատվական կայքի հաղորդմամբ, մայիսի 4-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարության նիստից դուրս է վռնդել հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին:

Արդեն երեք շաբաթ է անցել, ինչ հետախուզության նախարարը ճնշումների արդյունքում հրաժարական էր տվել, բայց երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անտեսելով նախագահի տեսակետը, նրան կրկին նշանակել էր իր պաշտոնում: 

Ահմադինեժադն էլ այդ պատճառով մոտ 10 օր ինքնամեկուսացել էր ու չէր մասնակցում կառավարության նիստերին:

Մայիսի 4-ին կայացած կառավարության նիստը առաջինն էր, որտեղ ներկա էին թե՛ նախագահը, թե՛ հետախուզության նախարարը, և իրանական լրատվական գործակալությունները փորձում էին այդ փաստը հրապարակելով՝ ապացուցել, որ ոչ մի անհամաձայնություն էլ չկա նախագահի ու նախարարի միջև: 

Բայց ժամեր անց իրանական պահպանողական լրատվական կայքերը հայտարարեցին [+ , +], որ նախագահը նիստից դուրս է հանել հետախուզության նախարարին: Հիշյալ կայքերը, որպես ապացույց, հրապարակեցին նաև լուսանկարներ, որտեղ նախարարը լքում է նիստը, ու կառավարության հանդիպումը շարունակվում է նրա բացակայությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը