Thursday, April 14, 2011

Իրանը հերքեց Բահրեյնի իշխանությունների կողմից հրապարակված լուրը

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը, անդրադառնալով Բահրեյնի իշխանությունների կողմից հրապարակված լուրին, որի համաձայն, Բահրեյնում ձերբակալվել են Իրանի օգտին լրտեսություն իրականացրած երկու իրանցիների, հայտարարել է. «Իրանը հերքում է Բահրեյնի իշխանությունների կողմից հրապարակված լուրը: Բահրեյնի իշխանությունները փորձում են նման լուրերի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններից»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Բահրեյնի և Քուվեյթի իշխանությունները օրերս հայտարարել են, որ իրենց երկրներում հայտնաբերել են Իրանի օգտին լրտեսություն իրականացնող լրտեսական ցանցեր: Իրանի իշխանությունները, հերքելով երկու դեպքերը, հայտարարել են, որ երբեք չեն ցանկացել լրտեսություն իրականացնել հարևան երկրների հանդեպ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը