Thursday, April 14, 2011

Իրանը սիրիացի ցուցարարներին ճնշելու գործում օժանդակում է Ասադին

Ամերիկյան The Wall Street Journal օրաթերթի հաղորդմամբ, ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Իրանի իշխանությունները սիրիացի ցուցարարներին ճնշելու գործում օժանդակում են Բաշար Ասադի կառավարությանը:
Հիշյալ պաշտոնյաների մատուցմամբ, Իրանի իշխանությունները ցույցերը չեզոքացնելու, լրատվական կայքերը արգելափակելու և բջջային հեռախոսները գաղտնալսելու ոլորտներում խորհուրդներ ու օգնություն են տրամադրում Սիրիայի իշխանություններին:
Օրաթերթի փոխանցմամբ, ԱՄՆ հետախուզական ծառայությունների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի իշխանությունները խռովություններ են հրահրում Եմենի ու Բահրեյնի շիաների շրջանում` նրանց իրենց իշխանությունների դեմ փողոց դուրս բերելով:
Ամերիկացի պաշտոնյաները, Իրանի իշխանությունների գործողությունները ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ընդհանուր շահերի համար վնասակար գնահատելով, հայտարարում են. «Իրանի իշխանությունները Մերձավոր Արևելքում փորձում են ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից համարվող երկրներում խռովություններ առաջացնելով` նրանց հեռացնել ԱՄՆ-ից»:
Ինչպես «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, Սիրիայի ռեֆորմիստական կուսակցության ղեկավարները հայտարարել են, որ Իրանի պահակազորը գրավել է Սիրիան, ու այս պահին Սիրիայի զինվորական բոլոր հրամանատարները ենթարկվում են Իրանի պահակազորի հրամանատարությանը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը