Thursday, April 14, 2011

Բուշեհրի ատոմակայանի պայթելու հավանականությունը մեծ է

Ամերիկյան The Atlantic պարբերականը, երկրաշարժի պատճառով ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանի պայթյունը որպես օրինակ ներկայացնելով, անդրադարձել է իրանական Բուշեհրի ատոմակայանին ու նրա անվտանգությանը:
Պարբերականի համաձայն` «Բուշեհրի ատոմակայանը հին ու նոր տեխնոլոգիաների հավաքածու է, որը տնտեսական խիստ պատժամիջոցների ներքո և երկար տարիների ընթացքում է կառուցվել: Վերջին շրջանում համակարգչային Stuxnet վիրուսի հարձակումը է՛լ ավելի է մտահոգել փորձագետներին, անգամ ռուս միջուկային փորձագետները բազմիցս հայտարարել են, որ հնարավոր է` հիշյալ վիրուսը լուրջ վնասներ հասցրած լինի ատոմակայանին, ինչի հետևանքով բացառված չէ, որ տարածաշրջանում Չեռնոբիլի նոր տարբերակի ականատեսը լինենք»:
Պարբերականը ավելացնում է նաև, որ Բուշեհրի ատոմակայանը կառուցվել է մի շրջանում, որը ստորգետնյա ցնցումների կենտրոններից է համարվում:
Իսրայելական Debka լրատվական կայքն էլ հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ապրիլի 4-ին և 11-ին երկու արտահերթ հանդիպման ընթացքում ԱՄՆ իշխանություններից պահանջել են միջամտել ու թույլ չտալ, որ նմանօրինակ վտանգ ներկայացնող ատոմակայանը շահագործման հանձնվի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը