Thursday, April 14, 2011

«Ռազմական գործողությունները չեն համապատասխանում Պարսից ծոցում Իրանի որդեգրած ռազմավարությանը»

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին, անդրադառնալով օրերս Եգիպտոսում Սաուդյան Արաբիայի դեսպանի հայտարարությանը, որտեղ նա ռազմատենչ կոչերով սպառնացել Իրանին, հայտարարել է. «Դա ուղակի ԱՄՆ-ի ու Իսրայելի քաղաքականությունն է, որը հնչեցնում է Սաուդյան Արաբիայի դեսպանը: Ռազմական գործողությունները չեն համապատասխանում Պարսից ծոցում իրանի որդեգրած ռազմավարությանը, և դա տարածաշրջանի բոլոր երկրները գիտեն»:

Օրեր առաջ Եգիպտոսում Սաուդյան Արաբիայի դեսպան Ահմադ Ալ Ղաթանը, եգիպտական «Ալ Հայաթ» հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում դիմելով Իրանի իշխանություններին, հայտարարել էր. «Ավելի լավ է Իրանը չփորձարկի մեր ռազմական ուժն ու կարողությունները, որովհետև եթե Իրանը փորձի Պարսից ծոցը ապակայունացնել, մենք կմարտնչենք Իրանի հետ ու դրա կարողությունն էլ ունենք»:

Արթին Առաքելյան
«Առաջին» լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը