Tuesday, April 19, 2011

Իրանի առաջնորդի ներկայացուցիչը պահանջում է հեղափոխական ահաբեկչության ենթարկել Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին

Իրանական պահպանողական Keyhan օրաթերթի խմբագիր Հուսեյն Շարիաթմադարին ապրիլի 17-ի, «Սաուդիների իշխանությունը՝ անկման եզրին» վերնագրով խմբագրականում անդրադառնալով Սաուդյան Արաբիայի վարչակարգին, այն միջնադարյան անվանելով, հայտարարել է. «Սաուդյան Արաբիայի թագաժառանգներն ու պետական պաշտոնյաները ԱՄՆ-ում և Եվրոպայում առասպելական տների տեր են ու տարվա մի քանի ամիսները այդ պալատներում հանգստանում են: Ուրեմն, նրանց ճանաչելն ու նրանցից վրեժ լուծելը դյուրին գործ է: Նաև ասվում է, որ բահրեյնցի երիտասարդները հաստատակամ են նմանօրինակ վրեժ լուծելու իրենց մտադրության մեջ ու երդում են տվել, որ նրանց բոլորին պատժելու են: Բահրեյնցի երիտասարդները Սաուդյան Արաբիայի թագաժառանգներին ու պաշտոնյաներին հեղափոխական ահաբեկչության ենթարկելը Աստվածային պարտք են համարում իրենց համար, և իրոք դա հենց այդպես է: Փաստերի համաձայն, Սաուդյան Արաբիայի բոլոր պետական գործիչները, թագաժառանգներն ու Բահրեյն ներխուժած զինվորականները, անգամ իրենց վարչակարգի փլուզումից հետո, ապահովված չեն լինի մուսուլմանների վրեժխնդրությունից»։
Հատկանշական է, որ Keyhan օրաթերթի խմբագիրը ուղղակիորեն նշանակվում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից ու համարվում է նրա ներկայացուցիչը պահպանողական այդ օրաթերթում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը