Tuesday, April 19, 2011

Արաբական գարունը կարող է վերածվել իրանական ձմռան

France Presse գործակալության հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է. 
«Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները շահարկվում են Իրանի կողմից, և հնարավոր է, որ արաբական գարունը վերածվի իրանական ձմռան, որովհետև անհավանական չէ, որ այդ շարժումների արդյունքում ոչ թե ժողովրդավարական պետություններ, այլ Իրանի նման կրոնական դիկտատուրաներ ծնվեն: Իրադարձությունների ընթացքում հնարավոր է մի իսլամական կազմակերպությանը հաջողվի իշխանության ղեկը իր ձեռքն առնել: Այն, ինչ Իրանում տեղի ունեցավ` հնարավոր է նաև արաբական այլ երկրներում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը