Tuesday, April 19, 2011

Ահաբեկչական նոր հարձակումներ Իրանի արևմտյան շրջաններում

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, ապրիլի 16-ին Իրանի արևմտյան շրջաններում գտնվող Քուրդեստան նահանգի Սանանդաջ քաղաքում երկու ձայնային ռումբ է պայթեցվել:
Գործակալության փոխանցմամբ, առաջին ռումբը ժամը 22:00-ին պայթեցվել է քաղաքի կենտրոնական Ազադի հրապարակում, իսկ երկրորդը՝ մի քանի րոպե անց փողոցներից մեկում:
Քուրդեստան նախանգի ոստիկանապետ Էբրահիմ Ղաեդ Ռահմաթին IRNA գործակալությանը փոխանցել է, որ հիշյալ երկու ահաբեկչական գործողությունների արդյունքում ոչ մի զոհ չի գրանցվել, և միայն մի քաղաքացի է վիրավորվել:
Վերջին շրջանում Իրանի Քուրդեստան նահանգում ահաբեկչական գործողությունների թիվն աճ է արձանագրել: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ հարձակում էր կատարվել նաև նույն շրջանի սահմանապահների հրամանատարական կենտրոնի վրա, որի արդյունքում զոհվել էր 4 սահմանապահ:
Իրանի անվտանգության ծառայությունները այդ գործողությունները վերագրում են վահաբական իսլամիստական շարժումներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը