Tuesday, April 19, 2011

Իրանը Եգիպտոսում դեսպան նշանակեց

Իրանական Press TV հեռուստաընկերության հաղորդմամբ, 33 տարի անց Իրանի Իսլամական Հանրապետությունը դեսպան է նշանակել Կահիրեում:

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների` անցյալ շաբթվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում կողմերը համաձայնության էին եկել, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները շահերի պաշտպանի գրասենյակի մակարդակից պիտի բարձրանան մինչև դեսպանի մակարդակի: Ապրիլի 18-ին իրանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ իրանական կողմը Ալի Աքբար Սիբույեին դեսպան է նշանակել Կահիրեում:

Հիշեցնենք, որ Իրանն ու Եգիպտոսը 1978-ից սկսած, երբ Եգիպտոսը Իսրայելի հետ ստորագրեց Քեմփ Դեյվիդի խաղաղության պայմանագիրը, խզել էին իրենց հարաբերությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը