Wednesday, April 13, 2011

Արաբական երկրների ժողովուրդները պիտի դասեր քաղեն Իրանի իսլամական հեղափոխությունից

Associated Press գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ապրիլի 12-ին ամերիկյան «Բրոքինզ» ոչ շահադիտական կազմակերպության կողմից ձեռնարկված «ԱՄՆ-Իսլամական աշխարհ» տարեկան համաժողովի ընթացքում, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցող փոփոխություններին, հայտարարել է. «Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդները պետք է իրենց ձեռքբերումները խարսխեն ժողովրդավարության հիմքերի վրա: Իրանի իսլամական հեղափոխությունը շատ կարևոր օրինակ է, և բոլորը պիտի դասեր քաղեն այդ իրադարձությունից: Իրանում 1979-ին տեղի ունեցած դեմոկրատական հեղափոխությունը իսլամական նոր դիկտատուրայի միջոցով տապալվեց: Այսօր Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից հետո դարձյալ կանայք լուսանցքում են հայտնվել, ինչը մտահոգիչ երևույթ է»։
Իր ելույթում անդրադառնալով նաև Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, Հիլարի Քլինթոնը, դատապարտելով իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կիրառվող բռնությունները, ավելացրել է. «Բռնությունը չի կարող պատասխան համարվել բողոքարկու ժողովրդին: Բահրեյնում բռնությունները պիտի դադարեցվեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը