Wednesday, April 13, 2011

Հայերը Իրանի պատմության ու քաղաքակրթության մի մասնիկն են

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Վենետիկի հայկական մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում կայացած՝ Իրանի ու Իտալիայի հայերի համագումարին մասնակցած, Իտալիայում Իրանի դեսպան Մուհամադ Ալի Հուսեյնին, անդրադառնալով Իրանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի կարևոր դերակատարությանը, հայտարարել է. 
«Ազգային փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության ապահովումը Իրանի ռազմավարական քաղաքականության օրակարգում է: Իրանի սահմանադրությունը ճանաչում է Իրանում ապրող քրիստոնյաների, հրեաների ու զրադաշտների իրավական կարգավիճակը, մշակութային ու կրոնական ազատությունները, որի հիման վրա էլ նրանք խորհրդարանում 5 պատգամավորներ ունեն, որոնցից երկուսը հայ փոքրամասնության ներկայացուցիչներ են:
Իրանում գործում է 350 քրիստոնեական եկեղեցի, որոնցից 122-ը համարվում են Իրանի մշակութային ժառանգություն, երեք եկեղեցի էլ «Յունեսկոյի» կողմից գրանցված է որպես համամարդկային մշակութային արժեք: Հայերը Իրանի պատմության ու քաղաքակրթության մի մասնիկն են:»
Հիշյալ համագումարի ընթացքում Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգության կենտրոնի ղեկավար իրանահայ Շեռլի Ավետյանը, մատնանշելով, որ մի շարք երկրներում ոչնչացվում են հայկական մշակութային հուշարձաններն ու հնությունները, ասել է, որ Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության շնորհիվ հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու հուշարձաններ նորոգվում են արդիական տեխնոլոգիաների միջոցով»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը