Wednesday, April 13, 2011

Իրանը միջուկային աշխատանքներին արագ ընթացք է տվել

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Պասեքի տոնի առիթով Իսրայելում աշխատող եվրոպական երկրների դիվանագետների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանի իրադարձություններին, հայտարարել է. «Միջազգային հանրությունը պիտի իրեն հարց տա, թե Իրանի նման պետությունը, որը հավակնոտ դիրքորոշումներ ունի, եթե մի օր ատոմային ռումբ ձեռք բերի, ի՞նչ վարվելակերպ կարող է դրսևորել: Վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Իրանը միջուկային աշխատանքներին արագ ընթացք է տվել, որովհետև ենթադրում է, որ այս պահին աշխարհը զբաղված է այլ հարցերով և ուշադրություն չի դարձնում Իրանի միջուկային աշխատանքներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը