Wednesday, April 13, 2011

«ՄԱԳԱՏԵ-ն ԹԱԲԱ ձեռնարկությունը զննելու իրավունք չունի»

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, ՄԱԳԱՏ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, լրագրողների հարցին՝ արդյոք ՄԱԳԱՏԵ-ն օրենքով ցենտրիֆուգների պահեստամասեր պատրաստող ԹԱԲԱ ձեռնարկությունը զննելու իրավունք ունի՞, պատասխանել է. «Ո՛չ: Ցենտրիֆուգների պահեստամասեր պատրաստող հիմնարկները չեն գտնվում ՄԱԳԱՏԵ-ի NPT պարտավորությունների սահմանում, և մենք չենք պարտավորվում թույլ տալ, որ զննեն ԹԱԲԱ ձեռնարկությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի իսլամական համակարգի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցությունը օրեր առաջ հրապարակավ բացահայտել է, որ Թեհրանի մերձակա Քարաջ քաղաքում ԹԱԲԱ արդյունաբերական ձեռնարկությունը ատոմակայանների ցենտրիֆուգների պահեստամասեր է արտադրում: Ըստ «Մուջահեդին» խմբակցության հայտարարության՝ հիշյալ ձեռնարկությունը արդեն մի քանի տասնյակ հազար ցենտրիֆուգների համար պահեստամասեր է արտադրել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը