Monday, April 04, 2011

Իրանում ահաբեկչական հարձակման արդյունքում 4 սահմանապահ է զոհվել

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի քրդաբնակ շրջանում գտնվող Մարիվան սահմանամերձ քաղաքում ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվել են 4 իրանցի սահմանապահներ:
Ըստ գործակալության՝ անհայտ ինքնությամբ ահաբեկիչները հարձակվել են Մարիվան քաղաքի սահմանապահների հրամանատարական կենտրոնի վրա և, շենքի մեջ նռնակներ գցելով, պայթեցրել են այն, որի արդյունքում զոհվել է 4, իսկ վիրավորվել՝ 5 սահմանապահ:
Իսկ իրանական Press TV հեռուստաընկերությունը, իր լուրերում անդրադառնալով Մարիվան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, ասել է, որ հիշյալ հարձակումը կազմակերպել են քրդական աշխատավորական կուսակցության (PKK) իրանական մասնաճյուղ համարվող PJAK խմբակցության անդամները, թեև մինչ այս պահը PJAK-ը պաշտոնապես չի ստանձնել հիշյալ հարձակման պատասխանատվությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը