Monday, April 04, 2011

Իրանը Մերձավոր Արևելքում խռովություններ է հրահրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Ջոնսը CNN հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Իրանը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող փոփոխություններից շահում է, և տրամաբանորեն իրեն երջանիկ է զգում առաջացած իրարանցումների պատճառով: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Իրանը ուշադրությունից դուրս է մնացել, և այլևս չի խոսվում նրա միջուկային աշխատանքների մասին: Իրանը փորձում է իր ազդեցությունը ծավալել տարածաշրջանում և այն երկրներում, որտեղ հակապետական ցույցեր են տեղի ունենում, փորձում է ներկայություն ունենալ ու հրահրել խռովությունները»։
Հարկ է ավելացնել, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հայտարարել էր, որ Իրանը տարածաշրջանի խռովություններում լուրջ ներկայություն ունի և փորձում է դրանք բորբոքել:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ նաև Քուվեյթի իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտել են մի լրտեսական ցանց, որը փորձում էր Քուվեյթի բանակի և այս երկրում տեղակայված ամերիկյան բանակի մասին տեղեկություններ փոխանցել Իրանի պահակազորին: Այդ գործով արդեն ձերբակալվել է մի քանի կասկածյալ, որոնց թվում են նաև երկու իրանցիներ, որոնք Քուվեյթի իշխանությունների կողմից մահապատժի են դատապարտվել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը