Monday, April 04, 2011

Ազատազրկված ռեֆորմիստ գործիչին բանտից հիվանդանոց են փոխադրել

Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման գործիչ Ֆախրոլսադաթ Մոհթաշամիփուրին, որը գտնվում է ազատազրկման մեջ, առողջական հարցերի պատճառով բանտից հիվանդանոց են փոխադրել:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Ֆախրոլսադաթ Մոհթաշամիփուրը, որը ռեֆորմիստ հանրահայտ գործիչ Մուստաֆա Թաջզադեի կինն է, վերջին շրջանի հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից:

Կայքի հաղորդմամբ, Մոհթաշամիփուրը իրանական տարեվեջին հայտարարել էր, որ եթե իրեն չթույլատրեն հանդիպել ազատազրկված ամուսնուն, դիմելու է հացադուլի: Պարզվում է, որ նրան չեն թույլատրել հանդիպել ամուսնուն, և Մոհթաշամիփուրը դիմել է հացադուլի, ու հացադուլի արդյունքում էլ վատացել է նրա առողջական վիճակը. կինը կորցրել է գիտակցությունն ու շտապ տեղափոխվել հիվանդանոց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը