Thursday, March 10, 2011

«Խորհրդարանի պատգամավորները անգամ չեն կարող նախագահին հարցաքննել»

Իրանի նախկին ՆԳ նախարար Աբդոլվահաբ Մուսավի Լառին, իրանական Salam News լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով իրանի ներքաղաքական իրավիճակին ու ռեֆորմիստների դեմ կիրառված սահմանափակումներին, հայտարարել է. 

«Ռեֆորմիստների դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով, այլևս ռեֆորմիստ քաղաքական գործիչները հնարավորություն չեն ունենալու խորհրդարան մուտք գործել ու պատգամավոր դառնալ: Ներկա պահին ռեֆորմիստական կուսակցությունը աշխատելու թույլտվություն չունեն, նրանց մամուլն էլ արգելափակված է, և այս պայմաններում ռեֆորմիստները հնարավորություն չեն ունենալու խորհրդարան մուտք գործել:

Երբ իրավիճակը նման կերպ է լինում, խորհրդարան են մուտք գործում միայն յուրայինները, որի արդյունքում էլ տեսնում եք, որ 290 պատգամավորներից անգամ 75-ն էլ քաջություն չունեն նախագահին հարցաքննության կանչելու: 

Նախագահին հարցաքններլու իրավունքը սահմանված է սահմանադրությամբ, ու դա պատգամավորների իրավունքն է»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը