Thursday, March 10, 2011

Բրիտանիան դատապարտեց Իրանի կողմից «Թալիբան»-ի զինումը

Բրիտանական Guardian պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը դատապարտել է Աֆղանստանի «Թալիբան» խմբակցության մահապարտներին զինելու Իրանի գործողությունները:

Մարտի 9-ին Աֆղանստանում տեղակայված ISAF ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ «Թալիբան» խմբակցության մոտ հայտնաբերվել են 48 իրանական հրթիռներ, որոնք նախորդների համեմատությամբ ավելի արդիական են եղել:

Վիլյամ Հեյգի ասել է. «Հայտնաբերված հրթիռների ուսումնասիրությունը պարզում է, որ «Թալիբան»-ի մոտ գտնվող հրթիռները իրանական են, և հենց Իրանի պահակազորն է դրանք հանձնել խմբակցությանը, որ ավելի հեշտ ոչնչացնեն աֆղանական ու Արևմտյան ուժերին: Նմանօրինակ գործողությունները հակասում են Թեհրանի այն հայտարարություններին, թե իրենք պատրաստ են աջակցել Աֆղանստանում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին: Իրանի արարքը անընդունելի է բոլորի համար»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը