Thursday, March 10, 2011

Իրանը փորձում է ձեռք բերել միջուկային զենք արտադրելու կարողություն

Reuters գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի զենքերի չտարածման ու զանգվածային բնաջնջման զենքերի սպառազինության հարցերով օգնական Ռոբերթ Այնհորնը մարտի 9-ին Վաշինգտոնում հայտարարել է. 

«Իրանի իշխանությունները փորձում է շուտափույթ կերպով ձեռք բերել միջուկային զենք արտադրելու կարողություն, որ հարկ եղած պահին հնարավորություն ունենան արտադրել նմանօրինակ զենքեր: Ես չեմ կարծում, որ Իրանի իշխանությունները, մոտ ապագայում անտեսելով իրենց միջազգային պարտավորությունները, կդիմեն միջուկային զենք արտադրելու քայլին: 

Դա քաղաքական դիրքորոշում է: 

Հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող ուրանի հարստացման սարքերի ցածր արդյունավետությանը, միջուկային զենք արտադրելու գործողությունը ձեռնտու չէ Իրանի համար: 

Մենք համոզված ենք, որ Իրանը այս պահին փորձում է ձեռք բերել միջուկային զենք արտադրելու տեխնոլոգիային»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը