Thursday, March 10, 2011

Իրանը համաձայն է բանակցել «վեցյակի» երկրների հետ

Իրանական Tehran Emrooz օրաթերթի փոխանցմամբ, ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանը համաձայն է բանակցել «վեցյակի» երկրների հետ:

Սոլթանիեն իր հայտարարության մեջ նշել է. 

«Հաշվի առնելով նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, Իրանը պատրաստ է կողմերին հուզող ընդհանուր հարցերի շուրջ բանակցություն վարել «վեցյակի» երկրների ներկայացուցիչների հետ: Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ ազգերի իրավունքը ընդունելով է, որ հնարավոր կլինի արդյունավետ բանակցություններ իրականացնել: Արևմուտքը պիտի ճիշտ գնահատի պահը, ու փորձի առաջացած անհամաձայնությունը վերածել համագործակցության ու անհապաղ բանակցության սեղանի շուրք նստի»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը