Wednesday, March 16, 2011

Իրանի ատոմակայանները շատ ավելի արդիական են, քան Ճապոնիայինը

Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իսպանական պետական հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում այն հարցին, թե արդյոք Իրանը քայլեր ձեռնարկե՞լ է հավանական երկրաշարժերի դեպքում իրավիճակը ատոմակայաններում վերահսկելի դարձնելու համար, պատասխանել է. «Մենք ատոմակայաններում ապահովության բոլոր քայլերը հաշվարկել ենք, չեմ կարծում՝ արտառոց դեպք տեղի ունենա, որովհետև մենք բոլոր ստանդարտները հաշվի ենք առել: Իրանի ատոմակայանները շատ ավելի արդիական են, քան Ճապոնիայինը, որովհետև պետք է նկատի ունենալ, որ Ճապոնիայի ատոմակայանները 40 տարի առաջվա տեխնոլոգիայով են պատրաստվել»:

Հարկ է հիշեցնել, որ վերջին օրերին Իրանի Բուշեհրի ատոմակայանում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, ռուսները ստիպված են եղել ուրանը դուրս հանել ռեակտորից խնդիրը անվտանգ կարգավորելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը