Wednesday, March 16, 2011

Մենք երբեք մեր ընդդիմադիրների դեմ բռնություն չեն կիրառել

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իսպանական պետական հեռուստաընկերության լրագրող Աննա Փաստորի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, այն հարցին, թե արդյո՞ք Իրանի իշխանությունները ընդդիմադիրների դեմ բռնություններ է իրականացրել, պատասխանել է. 

«Երբե՛ք: Մենք երբեք մեր ընդդիմադիրների դեմ բռնություն չենք իրականացրել: Վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ ազատ ընտրություններ ենք ունեցել»:

Հեռուստաընկերության մատուցմամբ, Ահմադինեժադը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներից ոչ մի տեղեկություն չի հրապարակվում, ասել է. 

«Ինչո՞ւ եք ուզում տեղեկություն ստանալ: Մի՞թե Դուք նրանց փաստաբանն եք: Ցանկացած պետության մեջ էլ ընդդիմադիրներ կան, կան նաև օրենքներ, ու ընդդիմադիրները իրավունք չունեն օրենքները խախտելու: Արդյոք Իսպանիայի իշխանությունները թույլ կտա՞ն` անջատողականներն ու ընդդիմադիրները պետական շենքերն այրեն ու փողոցներում ժողովուրդին ծեծի ենթարկեն: Եթե Ձեր երկրում ընդդիմադիրները փողոցում ժողովուրդին սպանեն, Ձեր ոստիկաններն ի՞նչ են անելու: Թույլ տվեք` ասեմ, որ այլևս ամերիկացիների ու եվրոպացիների խաղերը անկախ երկրների դեմ, որտեղ մի քանի հոգու, ժողովրդավարության անվան տակ հրահրում են պետության դեմ, այլևս վերջակետի է հասել»:

Հատկանշական է, որ Իրանի նախագահը լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Իրանի բոլոր ռեֆորմիստներն են պետական շենքեր այրել կամ ժողովուրդին ծեծի ենթարկել, անպատասխան թողեց ու միայն հավելեց. «Մուսավին ու Քարուբին օրենքի դեմ են եղել, ու նրանց հետ վարվում ենք օրենքի սահմաններում»:

Հարկ է նշել, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո առաջացած ժողովրդական ցույցերի ընթացքում հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են ու նաև ռեֆորմիստական շարժման առաջնորդները գտվում են կալանքի մեջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը