Wednesday, March 16, 2011

Իսրայելը առգրավել է իրանական զինամթերք տեղափոխող մի նավ

Գերմանական Deutsche Welle գործակալության հաղորդմամբ, իսրայելական ծովուժը մարտի 15-ին Միջերկրական ծովում առգրավել է «Վիկտորիա» անունով մի բեռնատար նավ, որը պատկանում է գերմանացի գործարարի և աշխատում է ֆրանսիական մի ընկերության համար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ նավի բեռը խուզարկելիս հայտնաբերվել է մեծ քանակությամբ իրանական զինամթերք, որը, ամենայն հավանականությամբ, պիտի հասներ Գազայի հատվածում աշխատող «Համաս» խմբակցությանը: Իրանը հերքել է Իսրայելի վարչապետի հայտարարությունը:

Լուրերի համաձայն, «Վիկտորիան» Սիրիայից ուղևորվել էր դեպի Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը:

Ըստ Իսրայելի վարչապետի՝ «Համաս» իսլամիստական խմբակցությունը Գազայի և Եգիպտոսի սահմանագծում հազարավոր թունելներ է ստեղծել, որոնց միջոցով էլ զինամթերք են տեղափոխում Գազա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը