Saturday, March 12, 2011

ՌԴ-ն պատրաստվում է Իրանին վաճառել «թույլատրելի զինամթերք»

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, «Ռոսօբորոն Էքսպորտ» ընկերության տնօրեն Անատոլի Իսայկինը մարտի 10-ին հայտարարել է, որ իր ընկերությունը պատրաստվում է Իրանին վաճառել թույլատրելի զենքեր, որոնց վաճառքը չի արգելվել Արևմուտքի կողմից: 

«Բնականաբար, մենք ռազմական և զինվորական ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները չենք կասեցրել: Թեև մենք աշխատում ենք ՌԴ նախագահի հրամանով, բայց կան մի շարք զինամթերքներ, որոնց վաճառքը Իրանին չի արգելվում, և մենք հենց դրանց մասին էլ բանակցում ենք իրանական կողմի հետ»:

Հարկ է նշել, որ ամիսներ առաջ ՌԴ նախագահ Մեդվեդևը կասեցրեց C-300 հակահրթիռային համակարգի վաճառքը Իրանին, որի արդյունքում էլ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները մասամբ սառեցվեցին:

ՌԴ նախագահի արձակած հրամանագրի համաձայն, տանկերի, թնդանոթների, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների և նավերի, հրթիռների և հրթիռային համակարգերի վաճառքը Իրանին արգելվում է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը