Saturday, March 12, 2011

Աշխարհի ամենատարեց քաղբանտարկյալը մարտի 13-ին դատարանի առջև է կանգնելու Իրանում

Աշխարհի ամենատարեց քաղբանտարկյալ համարվող, «Իրանի ազատության շարժման» 80-ամյա առաջնորդ Էբրահիմ Եազդին մարտի 13-ին դատարանի առջև պատասխանելու դատախազներին:

Եազդին մեղադրվում է երկրի անվտանգությունը խափանելու, համակարգի դեմ քարոզչություն ծավալելու և «Իրանի ազատության շարժումը» հիմնադրելու համար: Հարկ է նշել, որ «Իրանի ազատության շարժումը» հիմնադրվել է իսլամական հեղափոխությունից առաջ և ոչ Եազդիի կողմից: 

Նա Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո երեք անգամ ձերբակալվել ու գրավի դիմաց ազատ է արձակվել:

Վերջին շրջանում Եազդիի առողջությունը վատացել է, և նա ստիպված եղավ հենց բանտում սրտի բաց վիրահատության ենթարկվել, բայց նույնիսկ դրանից հետո Իրանի իշխանությունները չեն համաձայնում նրան ազատ արձակել:
Էբրահիմ Եազդին իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեյնիի խորհրդականն է եղել: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարի պաշտոնն է ստանձնել ու նաև խորհրդարանի առաջին նստաշրջանում, որպես պատգամավոր, եղել է քաղաքական ասպարեզում: Երբ Իմամ Խոմեյնին «Իրանի ազատության շարժումը» արգելեց, Եազդին էլ հնարավորություն չունեցավ աշխատել պետական պաշտոններում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը