Saturday, March 12, 2011

Եթե Իրանը օլիմպիական խաղերին չմասնակցի, նրա տեղը թափուր չի մնա

BBC հեռուստաընկերության հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, անդրադառնալով Իրանի օլիմպիական ազգային կոմիտեի՝ Լոնդոնի 2012-ի օլիմպիական խաղերին չմասնակցելու սպառնալիքներին, հայտարարել է. «Եթե Իրանը օլիմպիական խաղերին չմասնակցի, նրա տեղ թափուր չի մնա»:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն բողոքի նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական կոմիտեին, թե Լոնդոնի խաղերի խորհրդանշանը անուղղակիորեն հիշեցնում է հրեական Zion բառը, և եթե այդ սխալը չուղղվի, Իրանը կհրաժարվի մասնակցել օլիմպիական խաղերին:

Միջազգային օլիմպիական կոմիտեն, մերժելով Իրանի բողոքի նամակը, հայտարարել էր, որ այդ նշանը միայն 2012 թիվն է խորհրդանշում:

Դա նաև հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ ասելով. «Այդ խորհրդանշանը ոչ մի կապ չունի Zion բառի հետ և միայն 2012 թիվն է խորհրդանշում: Մենք Լոնդոնի օլիմպիական խաղերում չենք հանդուրժելու այն մարզիկներին, ովքեր նաև կհրաժարվեն մրցել իսրայելցի մարզիկների հետ, որովհետև սպորտը քաղաքականություն չէ, և նրանք պետք է օլիմպիական ոգով մասնակցեն այդ խաղերին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը