Thursday, February 03, 2011

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել Իրանում մահապատիժների հաճախականության մասին

Assosiated Press գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Փիլարին իր հայտարարության մեջ խիստ մտահոգություն է հայտնել 2011-ին Իրանում նոր թափ առած մահապատիժների առնչությամբ:
Փիլարիի հայտարարությամբ, ըստ իրանական մամուլի՝ Իրանի իշխանությունները անցած մեկ ամսվա ընթացքում մահապատժի են ենթարկել 66 քաղաքացու, սակայն այլ աղբյուրների տվյալներով, մահապատիժների թիվը գերազանցում է հայտարարված թիվը:
Տվյալ զեկույցի համաձայն, անցած մեկ ամսվա ընթացքում, նվազագույն հաշվարկով, Իրանում օրական երեք մարդ մահապատժի է ենթարկվել:
Նավի Փիլարին հայտարարել է. «Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկվածներին մեղադրում են թմրանյութերի մաքսանենգության համար, այնինչ պարզ է, որ գոնե երեք մարդ քաղաքական մեղադրանքներով էին ձերբակալվել: Մենք անընդհատ Իրանի իշխանություններից պահանջում ենք դադարեցնել մահապատիժները, բայց նրանք, մեր պահանջները լսելու փոխարեն, ավելի շատ մահապատժի վճիռներ են կայացնում, ինչը խիստ մտահոգիչ է: Այլախոհությունը մեղք չէ, և Իրանը, որը միջազգային կոնվենցիաների անդամ է, պիտի հարգի մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու այլախոհությունը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը