Thursday, February 03, 2011

Մահեր Քայնաք. Եգիպտոսից հետո հերթը հասնելու է Սիրիային ու Իրանին

Թուրքիայի անվտանգության կենտրոնի նախկին փորձագետ Մահեր Քայնաքը, Trend գործակալության հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Եգիպտոսի վերջին իրադարձություններին, հայտարարել է. «Մուբարաքի վարչակազմի փլուզումը անխուսափելի է, և այդ փլուզումից հետո ուժը ոչ թե անցնելու է իսլամիստներին կամ Ալ Բարադեին, այլ երկրի բանակին»:
Փորձագետի համոզմամբ, Եգիպտոսի իրադարձություններից հետո հերթը հասնելու է Սիրիային ու Իրանին. «ԱՄՆ-ը արդեն անկարող է վերահսկել Դամասկոսը, ինչի հետևանքով ԱՄՆ-ի գաղտնի օգնություններով այդ երկրում էլ հեղաշրջում տեղի կունենա»:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում, արաբական երկրներում տիրող իրավիճակի պատճառով արաբական այլ երկրների նախագահները, առաջ անցնելով, նոր բարեփոխումներ կկատարեն իրենց երկրների ներսում: Իսկ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը համարում են իրենց իսլամական հեղափոխության գաղափարների արդյունք, որը զարթոնք է առաջացրել արաբական ու իսլամական երկրներում: 
Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ վստահություն էր հայտնել, որ հեղաշրջումների ալիքը Սիրիա չի հասնի: Բայց լուրեր են շրջանառվում, որ Սիրիայի վարչակազմի ընդդիմադիրները, սոցիալական կայքերով արդեն հայտարարել են, որ մտադիր են փետրվարի 4-ին բողոքի համատարած ցույցեր իրականացնել Սիրիայի քաղաքներում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը