Thursday, February 03, 2011

Իրանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցներ` քայլ դեպի ռազմական հարձակում

Ռուսաստանի քաղաքական ու հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Վլադիմիր Յուսիովը Trend գործակալության հետ զրույցի ընթացքում հայտնել է. 

«Իրանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ապացուցել են, որ Իրանը չի փոխում իր դիրքորոշումները, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ սահմանելու արդյունքում տեղի ունենա ռազմական հարձակում»:

Յուսիովը, զրույցի ընթացքում, անդրադառնալով Ստամբուլում կայացած Իրանի ու «Վեցյակի» երկրների անպտուղ բանակցություններին, ավելացրել է. «Իրանական կողմը շատ կոշտ դիրք է որդեգրել և մտադիր չէ զիջումներ կատարել, ինչն անընդունելի է: Այդ իսկ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանում են պահանջել, բայց յուրաքանչյուր նոր պատժամիջոց քայլ է դեպի ռազմական հարձակում: 

Իրանում քաղաքականությունները մշակում են անհաշտ դիրքորոշումներ ունեցող անհատներ, որի արդյունքում էլ Իրանը շարունակելու է իր որդեգրած կոշտ ուղին, որը վնասաբեր է թե՛ Իրանի, թե՛ միջազգային հանրության համար: Արևմուտքն էլ երբ կոշտ դիրքերի է հանդիպում, բնականաբար նույն կերպ է վարվում Իրանի հետ, և այդպիսով օր օրի վտանգը մեծանում է:

Ես մտադիր չեմ բոլոր մեղքերը բարդելու Իրանի վրա, բոլոր կողմերն էլ մեղավոր են, բայց տարբեր աստիճանի»:

Ռուս փորձագետը, մեջբերելով օրեր առաջ Իսրայելի բանակի հետախուզական բաժնի ղեկավար Ավիվ Քուչավի հայտարարությունը, որտեղ նա հայտարարել էր, որ Իրանը այս պահին ատոմային ռումբ չի պատրաստում, բայց Իրանի առաջնորդի արձակած հրամանը հաշվի առնելով` ատոմային ռումբ պատրաստելու գործում Իրանը 1-2 տարի ժամանակ կարող է ունենալ, հայտարարեց. «Այդ նշված երկու տարին մեծ օգուտ է ԱՄՆ համար: Այդ երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ը իր զինվորների քանակը Իրաքում և Աֆղանստանում նվազեցնելու է, որը և նրան առիթ է տալու մտածել Իրանի վրա ռազմական հարձակում իրականացնելու մասին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը