Monday, January 17, 2011

«Մահապատիժների ցունամի» Իրանում

«Մարդու իրավունքները Իրանում» միջազգային կազմակերպությունը հունվարի 16-ին մի հայտարարություն է հրապարակել, որտեղ Իրանի իշխանություններից պահանջել է վերջ դնել Իրանում մահապատժի իրականացմանը: Հիշյալ կազմակերպությունը, Իրանում իրականացված մահապատիժները անարդարացի ու ոչ թափանցիկ հայտարարելով, Իրանին կոչ է արել շուտափույթ կասեցնել մահապատիժները:
«Մարդու իրավունքները Իրանում» կազմակերպության հայտարարության համաձայն` 2011-ի ընթացքում Իրանում արդեն 47 բանտարկյալ է մահապատժի ենթարկվել։ Բնակչության թվի համեմատությամբ, Իրանում ավելի շատ մահապատիժ է իրականացվում, քան Չինաստանում: Կազմակերպության մատուցմամբ, այս պահին Իրանում 14 բանտարկյալներ սպասում են իրենց մահապատժի իրականացմանը:
Կազմակերպության հայտարարության ավարտին նաև նշված է. «2011-ի ընթացքում իրականացված մահապատիժները նկատի առնելով՝ պարզվում է, որ, միջին հաշվով, Իրանում յուրաքանչյուր 8 ժամը մեկ մահապատժի է ենթարկվում մի մարդ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը