Monday, January 17, 2011

Իրանցի կարատեիստը անհետացավ Ֆրանսիայում

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի «Սադրա» կարատեի խմբի անդամ Փայամ Մորադին, որը Ֆրանսիայի «Ազատ գավաթի» մրցումներին մասնակցելու նպատակով մեկնել էր Փարիզ, անհետացել է հենց հյուրանոցում:
Գործակալության փոխանցմամբ, խմբի ղեկավարները հյուրանոցում հաստատվելուց մի քանի ժամ անց նկատել են Մորադիի բացակայությունը, ու երկար փնտրելուց հետո այլևս չեն գտել նրան: 
Mehr-ի մատուցմամբ, լուրեր են շրջանառվում, որ Մորադիին ուղեկցել ու փախուստի գործում օգնել է երկու տարի առաջ Գերմանիայում Իրանի կարատեի խմբից անհետացած ու այժմ Լոնդոնում բնակվող Մեհդի Ջաֆար Ղոլիզադեն:
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում Իրանի հասարակական ոլորտում տիրող խստությունների ու արգելքների պատճառով, զանազան մարզաճյուղերում հանդես եկող մարզիկները, անգամ երկրի ազգային հավաքականների անդամները, երբ խումբը գտնվում է արտասահմանում, փախուստի դիմելով ապաստան են գտնում հյուրընկալ երկրներում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը