Monday, January 17, 2011

Ռուս մասնագետները «իրանական Չեռնոբիլ» են կանխատեսում

Բրիտանական «The Daily Telegraph» օրաթերթը, իր հունվարի 16-ի համարում անդրադառնալով Իրանում Բուշեհրի ատոմակայան ներթափանցած Stuxnet համակարգչային վիրուսի առաջացրած մեծ վնասներին, գրել է. «Միջուկային ոլորտի ռուս մասնագետները, Բուշեհրի ատոմակայան ներթափանցած Stuxnet վիրուսի փաստը ու ղեկավարման ոլորտում նրա առաջացրած լուրջ վնասները նկատի առնելով, զգուշացնում են Չեռնոբիլի նման մի նոր աղետի մասին: Ռուս մասնագետները, որոնք Իրանին օգնում են Բուշեհրի ատոմակայանը շահագործելու հարցում, լուրջ մտահոգություն են հայտնել Stuxnet-ի պատճառով Բուշեհրի ատոմակայանում առաջացած դժվարությունների կապակցությամբ: Ըստ արևմտյան աղբյուրների՝ նրանք Կրեմլին զգուշացրել են, որ եթե Բուշեհրի ատոմակայանը շահագործելու խնդրում ճնշում գործադրեն իրանական կողմի վրա, ամենայն հավանականությամբ, նոր Չեռնոբիլի ականատեսը կլինեն, այս անգամ՝ Իրանի Բուշեհր քաղաքում»։
«The Daily Telegraph»-ը շարունակել է. «Անցած հոկտեմբերին ռուսական կողմը ուրանը բեռնավորեց Բուշեհրի ատոմակայանի ռեակտորներում՝ պատրաստվելով առաջիկա ամռանը սկսել ատոմային էներգիայի արտադրությունը: Իսկ Իրանի միջուկային կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, Stuxnet-ի պատճառով առաջ եկած վնասները հերքելով, հայտարարել է. «Stuxnet-ի առաջացրած վնասների մասին արևմուտքի բոլոր շշուկները հերքվել են և չեն համապատասխանում իրականությանը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը