Thursday, January 13, 2011

Քլինթոն. Իրանի հետ գաղտի բանակցություններ չենք վարում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դուբայում արաբական Al-Arabiya հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում հերքել է Իրան-ԱՄՆ գաղտնի բանակցությունների մասին շրջանառվող լուրերը:
Նա հայտարարել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ոչ մի հարաբերություն գոյություն չունի: Երբ նախագահ Բարաք Օբաման դարձավ Սպիտակ տան ղեկավար, մենք հայտարարեցինք, որ ցանկանում ենք փոխհարաբերության մեջ մտնել իրանական կողմի հետ: Բայց նրանց չցանկացան հարաբերություն ունենալ մեզ հետ: Երբ Իրանի դիրքորոշումները փոխվեն, մենք դա կհայտարարենք բոլորին, որովհետև նպատակը տարածաշրջանում Իրանի գործունեությունը կայունացնելն ու ավելի կանխատեսելի դարձնելն է»։
Քլինթոնը նաև ավելացրել է, որ «Իրանի միջուկային կենտրոններում առաջացած խնդիրներն ու դժվարությունները լավ առիթ են, որ Իրանին համոզեն՝ վերանայել միջուկային ոլորտում ունեցած իր դիրքորոշումները: Մենք համոզված ենք, որ Իրանի միջուկային աշխատանքներում հետընթաց է արձանագրվել, ինչը դրական է տարածաշրջանի համար: Այդ խնդիրը միջազգային հանրությանը ժամանակ կտա, որ փոփոխության ենթարկի Իրանի միջուկային քաղաքականությունը: Եթե չհաջողվի կասեցնել ատոմային ռումբ պատրաստելու Իրանի մտադրությունները, այդ երկիրը հաստատ մինչև 2015 թվականը մեկ ատոմային ռումբ արտադրած կլինի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը