Thursday, January 13, 2011

Պաոլո Կոելյոն, ի նշան բողոքի, պարսկերեն թարգմանված իր բոլոր գրքերը անվճար տեղադրեց կայքում

Բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կոելյոն, Իրանում իր գրքերի արգելման լուրին արձագանքելով, հայտարարեց, որ այսուհետ իրանցի ընթերցողները, մտնելով իր անձնական կայքը, հնարավորություն կունենան այդ գրքերն անվճար կարդալու:
Կոելյոն Իրանում իր գրքերի արգելափակման փաստը թյուրիմացություն է համարել և հույս հայտնել, որ շուտով այդ արգելքները կվերանան, և իրանցի ընթերցողները կրկին հնարավորություն կունենան ազատորեն գնելու իր գրքերը:
Պաոլո Կոելյոյի պաշտոնական թարգմանիչ Արաշ Հեջազին, որն այս պահին Լոնդոնում է, Կոելյոյի հայտարարությունը հաստատելով, «Ազատություն» ռ/կ պարսկերեն բաժնին ասել է. «Իրանում միայն Կոելյոյի գրքերը չեն, որ արգելվել են, բազմաթիվ գրողների ու անգամ Նոբելյան մրցանակակիրների գրքերը արգելվում են Իրանում: Կոեյլոն ցանկություն էր հայտնել, իր գրքերի պարսկերեն թարգմանությունները կայքում տեղադրելով, իրանցի ընթերցողներին հնարավորություն ընձեռել՝ ազատորեն կարդալու դրանք: Ես գրքերն ուղարկել եմ նրան, ու նա արդեն դրանք տեղադրել է իր պաշտոնական բլոգում: Այդ գործը ոչ շահադիտական է թե՛ Կոելյոյի և թե՛ ինձ համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը